Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանն ինժիներական սարքավորումներով այնպես կամրացվի, որ «մուկն անգամ չանցնի», քանի որ արդեն «խնդիրներ են ի հայտ գալիս» նարկոթրաֆիքինգի և զենքի տեղափոխման տեսքով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Մենք գիտենք, որ Ուկրաինայի հետ արդեն խնդիրներ են ի հայտ գալիս, հատկապես` թմրանյութ, զենք ու զինամթերք են տեղափոխում»,- հայտարարել է նա:
«Իսկ այժմ ինժիներական կառույցներ կկառուցենք, որպեսզի մուկն անգամ չանցնի: Մենք կապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:









































