Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել «Հզբոլլահին» զենքի փոխանցում թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դրան զուգահեռ Իրանը սիրիական բանակի աջակցությամբ փորձում է երկրորդ ահաբեկչական ճակատը ստեղծել մեր դեմ Գոլանի բարձունքում»,- հայտարարել է Նեթանյահուն Պուտինի հետ հանդիպմանը:
«Մեր քաղաքականությունն է՝ անել ամեն ինչ «Հզբոլլահին» զենքի վերաբաշխումը խափանելու համար և ամեն ինչ անել Գոլանի բարձունքում մեր դեմ երկրորդ ճակատի բացումը կանխելու համար»,- ասել է Նեթանյահուն:









































