Բրազիլական քաղաքների փողոցներում կարելի է տեսնել արտասովոր ցուցատախտակներ՝ երեխային կրծքով կերակրող կանանց պատկերներով։ Կրծքերը ներկված են այնպես՝ կարծես լինեն համբուրգեր, փքաբլիթ կամ քաղցր գազավորված ըմպելիք։ Այդ կերպ իշխանությունները ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել փոքր երեխաների ավելորդ քաշի խնդրի լուծման վրա։ Այս մասին հայտնում է Kulturologia-ն։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ անցած տարի 0-12 ամսական երեխաների ճարպակալումը հասել է առավելագույն ցուցանիշի և իրական աղետ դարձել։ Այդ իսկ պատճառով բրազիլական Paim գործակալությունը SPRS կազմակերպության պատվերով անցկացրել է արշավ հետևյալ կարգախոսի ներքո. «Ձեր երեխան այն է, ինչ դուք ուտում եք»։
Մասնագետներին անհանգստացնում է կրծքով կերակրման բացակայությունը, կաթնախառնուրդների շուտ փոխարինումն այլ սննդով։













































