Տորոնտոյի կինոփառատոնում կայացել է հերթական պրեմիերան: Այս անգամ կարմիր գորգի հերոսուհին է դարձել Հուլիո Մեդեմի «Մա Մա» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Պենելեպա Կրուսը, հայտնում է spletnik.ru-ն:
Այդ ֆիլմը տաղանդավոր ուսուցչուհու և սիրող մոր մասին է, ով ողջ ուժերը հավաքում է հիվանդությունը հաղթահարելու և երջանիկ ապրելու իրավունքը վերադարձնելու համար:
Լուսանկարիչների առջև դերասանուհին հայտնվել է շլացուցիչ սպիտակ շրջազգեստով և ոսկե ականջօղերով:













































