Ֆրանսիայի կառավարությունն առաջիկա տարում լրացուցիչ 500 մլն եվրո կհատկացնի Մերձավոր Արևելքից փախստականներին տեղակայելու համար: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին:
Նա հստակեցրել է, որ առաջիկա 12 ամսում 250 մլն եվրոյի չափով հավելյալ ֆինանսավորումն ուղղված է «անհապաղ վերաբնակեցում ու սոցիալական ուղեկցություն» կազմակերպելուն: Առաջին 130 մլն եվրոն հանրապետության բյուջեից կհատկացվի «արդեն հաջորդ ամիս»:
Եվս 279 մլն եվրո կառավարությունը կհատկացնի 2016-ին, փախստականներին ընդունելու և տեղի ինքնակառավարման մարմիններին օգնելու համար: Կֆինանսավորվեն նաև փախստականների հետ աշխատող ծառայությունները:








































