Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

«Հայաստանում ընդդիմությունը փլատակների տակ է»

Հայաստանում ընդդիմությունը փլատակների տակ է, չկա այնպիսի ուժ, որն ի վիճակի է լուրջ ընդդիմություն ձևավորել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:

Նա նշեց, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կգնա երդմնակալության: Եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, հրապարակում կանգնի կես մլն մարդ, Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը ևս իմաստ կունենա: Բանախոսի համոզմամբ՝ սակայն պահի դրությամբ ոչ մի տարբերակ այս չկա այնպես ազդելու ներքաղաքական իրավիճակի վրա, որ իրավիճակը շրջվի:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հասարակության շրջանում դժգոհությունները ու բացասական տրամադրությունները շատ ավելի լայն են, քան այն ուժը, որը կանգնած է հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր համակիրները, այն ուժերը, որոնք սատարում են իրեն:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այսօր չկա այդ ուժը, «Ժառանգություն» կուսակցությունը ևս չունի այդ ներուժը, որպեսզի այդ ավելի լայն դժգոհությունը դարձնի քաղաքական գործոն:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկխոսությունը ելք չէ, որովհետև հասարակության շրջանում դժգոհությունը շատ ավելի խորն արմատներ ունի: «Բայց Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, ցույց է տալիս իր ունակությունը՝ գնալու կոնսենսուսային ֆորմատների»,- նկատեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ լուրջ սպասումներ պետք չէ ունենալ, թե իշխանությունը ընդառաջ կգնա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին:

Նրա խոսքով՝ իշխանությունը միշտ գնում է զիջումների այն դեպքում, երբ ստիպված է, բայց ընդդիմությունն այսօր փլատակների տակ է: Քաղաքագետի համոզմամբ՝ լուրջ ուժ ձևավորելու համար տարիների աշխատանք է անհրաժեշտ: Մեկ անգամ բավարար չէ վերցնել հասարակության ձայների 40%-ը , մարզերում պետք է ունենալ վարկանիշ ունեցող գործիչներ, ֆինանսական միջոցներ, խմբակցություն՝ աճող, քաղաքական ներուժ, նախաձեռնող խմբակցություն՝ ամենօրյա աշխատանքով, որի գործունեությունից կձևավորվի քաղաքական լուրջ օրակարգ: Հացադուլով հնարավոր չէ դա անել:

Հնդկաստանում Գանդին սոված էր, բայց քառասուն տարի կառուցում էր երկիրը»,- նկատեց Իսկանդարյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում