Երբ Դամասկոսում ՄԱԿ-ի աշխատակիցների հյուրանոցը հայտնվեց գրոհայինների հրաձգության գոտում, միջազգային կազմակերպության ղեկավարությունը որոշեց տարհանել իր անձնակազմին:
Երկիրը կլքի կազմակերպության 100 օտարերկրյա աշխատակիցներից շուրջ 50-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: ՄԱԿ-ի մյուս աշխատակիցներին խնդրել են տանից աշխատել՝ մինչև հետագա կարգադրությունները:
Սիրիայի մայրաքաղաքում գրոհայինների կողմից հրետակոծման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, վնասվել է ՄԱԿ-ի ավտոմեքենան:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեի խոսքով՝ միջազգային կազմակերպության գործունեությունը չի տուժում անձնակազմի կրճատումից: Նա հայտնել է, որ բավարար թվով աշխատակից է մնում՝ աշխատանքը շարունակելու համար:








































