Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սերժ Սարգսյանը լսեց Հովիկ Աբրահամյանին

ՀՀԿ գործկոմի նիստում երեկ, ըստ էության, որոշվել է արդարադատության նախարարի արդեն ամիսներ շարունակ թափուր մնացած պաշտոնի հարցը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ հարցը քննարկվել է, և միակ թեկնածուն Արփինե Հովհաննիսյանն է, որի թեկնածությանը դրական է տրամադրված գործկոմի մեծ մասը: Ասել կուզի՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու մասին հրամանագիրը: Իսկ Արփինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, ըստ էության համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը: Այսինքն՝ արդարադատության նախարարի պաշտոնը անցնում է Հովիկ Աբրահամյանի լիակատար ենթակայության ներքո:

Սա կարելի է ասել ինչ-որ իմաստով վարչապետի հաղթանակ է ներիշխանական համակարգային հարաբերություններում: Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել ամրացնել Աբրահամյանի դիրքերը, շատ դժվար է միանշանակ ասել: Չենք կարող բացառել, որ սա պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացումով, և Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հովանավորյալին նախարար է նշանակում, նրան, այսինքն՝ Աբրահամյանին, ըստ էության, մոտիվացնելու համար առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ, որպեսզի Աբրահամյանը չանցնի, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանի ճամբար կամ նրա հետ չհամագործակցի Սերժ Սարգսյանի դեմ՝ Սարգսյանին նրա հետ միասին տապալելու և դրանից հետո Քոչարյանից էլ ազատվելու միջոցով համակարգի գլուխ անցնելու համար:

Միևնույն ժամանակ, շատ դժվար է միանշանակ ասել, որ սա հաղթանակ է Հովիկ Աբրահամյանի համար: Խնդիրն այն է, որ նա տապալել է տնտեսական քաղաքականությունը: Այսօր, ըստ էության, Աբրահամյանի պատասխանատվության տակ է դրվում արդարադատական համակարգը, որտեղ անկասկած արձանագրվելու է ևս մի տապալում: Եվ այս առումով, ըստ էության, թվացյալ է դառնում տպավորությունը, որ Աբրահամյանը հաղթել է: Իրականում նրա պատասխանատվության տակ է մնալու նաև արդարադատության տապալումը, տնտեսությունից հետո:

Եվ այս իմաստով Սերժ Սարգսյանը նոր նշանակումով, Հովիկ Աբրահամյանի հովանավորյալի նշանակումով, ըստ էության, մեկ քայլ ևս մոտեցնում է Աբրահամյանի իշխանական ֆիասկոն: Համենայնդեպս, ամեն ինչ, իհարկե, կերևա ժամանակի ընթացքում, և հաղթանակը, և ֆիասկոն հեռանկարային առումով հարաբերական լինելով հանդերձ՝ անկասկած կախված են գործընթացներից, և խոշոր հաշվով, ամեն բան կախված է ներիշխանական սուբյեկտների հետագա գործողություններից, ինչպես քաղաքական կյանքում ամեն ինչ: Հնարավոր է անհաջողությունը շրջել հաջողության, և հակառակը: Ամեն ինչ կախված է քաղաքականության մեջ խելքի մակարդակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում