Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Քաղաքաշինության ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները մտահոգիչ են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ներկայացնել Օմբուդսմենի տարեկան զեկույցը: Այսօր ներկայացվել է մարդու իրավունքների վիճակը Քաղաքաշինության նախարարության ոլորտում:

Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.

Ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ:

Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:

Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շինությունների հարմարեցվածության խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները

Երևան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու և շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 240 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը իրականացրել է վերահսկողություն կառուցվող շինությունների նկատմամբ:

Նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ողջունելի է այն, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Պաշտպանի առաջարկությունն ընդունվել է, և, արդյունքում, մշակվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1923-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի ու ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանի նախագծերը` նշված փաստաթղթերում կիրառվող «բացվածք» արտահայտությունը հանելու համար, ինչը կվերացնի այս հարցի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում