Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Հայաստանի տնտեսությունն ավելի շատ պատրաստ է 640-660 դրամ փոխարժեքի շուրջն աշխատել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

-Պարոն Մակարյան, այսօր դոլարի և եվրոյի փոխարժեքները կտրուկ թռիչք են ունեցել, որը խուճապի է մատնել բնակչությանը: Ձեր կարծիքով՝ ինչի՞ կարող է սա հանգեցնել:

-Թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարվա սկզբում, երբ խոշոր չափով դեվալվացվեց դրամը, դոլարն արագ տեմպերով արժևորվեց, այն ժամանակ էլ պարզ էր, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ այդ փոխարժեքների պայմաններում աշխատելու: Հիմա էլ զսպված պահել են, բայց իրական փոխարժեքը դա չէ: Այս տարվա առաջին կիսամյակում, ճիշտ է, կառավարությունը շատ քայլեր արեց, որոնց արդյունքները գուցե տեսնենք հաջորդ կիսամյակում կամ մյուս տարի, բայց առաջին կիսամյակում շատ խնդիրներ ունեցանք՝ կապված Ռուսաստանի շուկայի և արտահանողների հետ: Այսօր Հայաստանում շատ խիստ պակասել է արտարժույթի հոսքը: Առաջ դոլար և եվրո ավելի շատ կարող էր գալ տրանսֆերտներից, որովհետև Ռուսաստանում աշխատողները նախընտրում էին դոլար տուն ուղարկել:

Երկրորդ՝ մեզ մոտ արտահանումը նվազել է, դոլարի ծավալները պակասել են, արտահանումը Ռուսաստան արդեն ոչ թե դոլարով, այլ ռուբլով է վճարվում, մեր ներմուծողներն են շատ դոլար դուրս բերում երկրից, նաև գազի դիմաց վճարում ենք դոլարով: Այսինքն՝ մենք քիչ արտարժույթ բերում ենք, շատ դուրս ենք տալիս: Դոլարի աղբյուրները մի քանիսն էին. միջազգային ծրագրեր, սուբսիդիաներ, արտահանում կամ տրանսֆերտներ: Հիմա այդ 4-5 աղբյուրներից մեծ մասի առումով վատացել է վիճակը: Տրանսֆերտները նախկին տեմպով չեն, արտահանումը նախկին տեմպով չէ, հետևաբար դոլարի դեֆիցիտ կա:

-Այսինքն՝ Ձեր կարծիքով դեռ որքա՞ն կարող է բարձրանալ դոլարի փոխարժեքը:

-Բացի դրանից՝ տնտեսությունը ավելի շատ պատրաստ է 640-660 դրամ փոխարժեքի շուրջն աշխատել, ոչ թե այն փոխարժեքով, որը պահել են: Մեր ժողովուրդը սիրում է համեմատել մեր տնտեսությունն այլ երկրների հետ: Կարող է մենք օրերով, ամիսներով ասենք, չլսեն, բայց մի երկրում որևէ բան է կատարվում, միանգամից սկսում են ընդօրինակել: Հիմա Ղազախստանը՝ տեսնելով, որ այլևս հնարավոր չէ զսպել փոխարժեքը, և իր տնտեսությունը տապալվում է, ստիպված բաց թողեց արժույթի փոխարժեքը, որպեսզի որոշակի առումով հավասարեցնի ռեժիմները Ռուսաստանի տնտեսության հետ՝ հաշվի առնելով, որ Ղազախստանի տնտեսությունը ևս շատ կապված է ռուսական տնտեսության հետ: Հիմա մեզ մոտ էլ դա կարող է լինի, և հնարավոր է, սրանք առաջին նշաններն են:

Երկրորդ՝ աշնանը կյանքն ակտիվանում է, մարդիկ վերադառնում են հանգստից, սկսվում են աշնանային վճարումներ բուհեր, ներմուծողների նոր ռիթմիկ աշխատանք և այլն: Դա առաջացնում է արտարժույթի ավելի շատ պահանջարկ: Բնականաբար այդպես էլ պետք է լինի, քանի որ բացի այդ ամենից՝ աշխարհում տեղի է ունենում դոլարի արժևորման գործընթաց: Բոլորն իրար գումարած՝  Հայաստանը պետք է շատ մեծ ջանքեր գործադրի, որպեսզի կարողանան անփոփոխ պահել փոխարժեքը: Իսկ մեր ԿԲ-ն այլևս նման ռեզերվներ չունի, եթե ունենար ու վաճառեր, դա էլ հեշտ չէ, որովհետև իր հետևից բերում է աղմկոտ պատմություններ, քննադատությունն է շատ:

-Այսինքն՝ կարող ենք ասել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու շեմի՞ն է:

-Կարող է վերահսկողությունից դուրս չգալ, այդպես չհամարենք: Կարող է պետությունն էլ որոշ ժամանակ հետո որոշի բաց թողնել փոխարժեքը: Ուղղակի խնդիրն այն է, որ մեր բնակչությունն ու տնտեսությունը բոլորովին պատրաստ չէ նման զարգացման: Երբ մենք  ժամանակին ասում էինք փոխարժեքը բաց թողնելու մասին, շուկայի վիճակից ելնելով՝ թելադրվեր փոխարժեքը, այդ ժամանակ մեր տնտեսությունը կհասցներ առողջանալ, բացի դրանից՝ այդ ժամանակ դեռ տնտեսությունն ուներ ներքին պոտենցիալ, որով կդիմակայեր: Հիմա տրանսֆերտների պակասի, աղքատության բարձր տեմպերի, թանկացումների  պայմաններում դա լուրջ հարված կարող է լինել: Հիմա արտահանողներն էլ են ռուբլով աշխատում, և եթե նախկինում ասում էին դրամն արժեզրկվի, արտահանողներին կխթանի, դա այն դեպքում է ճիշտ, եթե դոլարով են աշխատում նրանք: Հիմա ռուբլով են աշխատում, և արդեն դրամի արժեզրկումն էական նշանակություն չունի: Այսօր ռուբլու նկատմամբ դոլարն արդեն երկու անգամ բարձր է: Այսինքն՝ եթե մենք նույն հոգեբանությամբ նայենք, և մեզ մոտ էլ նույն գործընթացը գնա, դա կարող է բերել մեծ թվով հիմնարկությունների փակվելուն, որովհետև նրանք չեն կարողանա դիմակայել այդպիսի գներին, նրանք, որոնք դոլարով վարկեր ունեն, շատ դժվար վիճակում կհայտնվեն:

Այսինքն՝ կարող է Հայաստանում լուրջ պայթյունավտանգ իրավիճակ ձևավորվել: Ես չգիտեմ, թե ԿԲ-ն որքանով է պատրաստ իր գործիքներով, բայց ելնելով նախկին սխալներից, չեմ կարծում, որ էական քայլեր կատարի: Կենտրոնական բանկն ավելի ճիշտ կլինի, որ եթե չի կարողանալու պահել փոխարժեքը, ոչ թե միանգամից ազատ թողնի, այլ աստիճանաբար բաց թողնի: Այսինքն՝ ամիս-ամիս դոլարի փոխարժեքն աճի, ասենք հիմա 488-489 դրամ է, սեպտեբերի վերջին լինի 500, դեկտեմբերին էլի մի փոքր աճի, մինչև հասնի իր ռիթմին: Բայց եթե միանգամից թռիչք լինի, շատ բացասաբար կազդի և՛ տնտեսության վրա, և՛ ժողովրդի վրա, և՛ բոլորի տրամադրության վրա, և կարող է խուճապ առաջացնել, հատկապես, որ ԿԲ-ն թափանցիկ չի աշխատում: Այ, եթե ԿԲ-ն հայտարարի իր քայլերի գրաֆիկը, մարդիկ կհասկանան, բայց երբ ոչինչ չի հայտարարում, մարդիկ չգիտեն՝ վաղն ինչ է լինելու:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում