Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում հարձակվել են անվտանգության ուժերի վրա։ Միջադեպը գրանցվել է կեսօրին։
Նախնական տվյալներով՝ բախման հետևանքով վիրավորվել է 4 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Բախումից հետո վիրավոր զինծառայողներին «Կոբրա» տիպի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Ընդգծվում է, որ տվյալ շրջանում հայտարարված է պարետային ժամ, և ժամը 21:00-07:00-ը արգելված է փողոց դուրս գալը։








































