Հոլիվուդյան հայտնի դերասանի աշխատանքի թերությունն այն է, որ ընտանիքի համար գրեթե ժամանակ չի մնում: Աշխատանքային խիտ գրաֆիկը ստիպում է հարազատների հետ հանդիպումները հասցնել նվազագույնի, ինչը վատ է ազդում հարաբերությունների վրա: Պատճառ բերելով իր զբաղվածությունը՝ աստղը շարունակ հետաձգում էր դստեր հետ հանդիպումը: Դա հանգեցրեց նրան, որ հայր և դուստր արդեն երկու տարի է, ինչ չէին տեսնվել: Օրերս արևմտյան լրատվամիջոցները հայտարարել են, որ Թոմ Քրուզը եկել է դստեր հետ երկար սպասված հանդիպմանը, գրում է starslife.ru-ն:
OK ամսագիրը նկարագրել է այդ հանդիպումը. «Թոմը Սուրիին և Քեթիին հանդիպեց իր ընթերականերից մեկի տանը: Դա շատ հուզիչ էր. Թոմը ամբողջ տասը րոպե գրկել էր աղջկան, աղջիկը ուրախ-ուրախ պատմում էր իր գործերի մասին, նրա աչքերում նույնիսկ արցունքներ երևացին»:








































