Հիրոսիման և Նագասակին ոչնչացնելուց հետո ԱՄՆ-ը չէր պատրաստվում դադարեցնել Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունը: Նրանք ոչ միայն գրեթե պատրաստվել էին նետել երրորդ ռումբը, այլև ծրագրել էին նետել ևս 12 ռումբ: Այս մասին գրում է The Daily Beast-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական արխիվներին, որոնք հրապարակվել են ռմբակոծությունների 70-ամյա տարելիցի կապակցությամբ:
Հատուկ ռազմական հանձնաժողովը որպես նշանակետ էր ընտրել Կիոտոն, Հիրոսիման, Յոկոհաման, Կոկուրուն, Նիգատուն և նույնիսկ Տոկիոն:
Փորձագետները ցանկանում էին ուսումնասիրել ատոմային ռումբի ազդեցությունը, ուստի ընտրել էին այդ քաղաքները, քանի որ դրանք սովորական գնդակոծություններից չէին ավերվում: Չնայած Տոկիոն ուժգին փլուզվել էր ինքնաթիռներից ռմբակոծությունների հետևանքով, և այնտեղ զոհվել էր 100 հազար մարդ, հանձնաժողովը այն չէր բացառել ցուցակից:
Պարբերականը գրում է, որ հաջորդ ռմբակոծության համար առաջնային թիրախ էր ընտրված երկրի հարավը, մասնավորապես՝ Կիոտո քաղաքը: Սակայն այն հանել էին ցուցակից, քանի որ ԱՄՆ ռազմական նախարար Հենրի Սթիմսոնը, ով Կիոտոյում էր անցկացրել էր մեղրամիսը, հայտնել էր, որ Կիոտոն պետք չէ ռմբակոծել, քանի որ այն կարևոր մշակութային կենտրոն է:
Ճապոնիան օգոստոսի 15-ին կապիտուլյացիայի ենթարկվեց, և ռմբակոծությունը դադարեց:








































