Սան-Խոսե քաղաքի մոտ գտնվող երկրի խոշորագույն բանտերից մեկի բակում ոստիկանները բռնել են անսովոր փոստային աղավնի, որի մարմնին ամրացված է եղել կանեփով և կոկաինով քսակ` 28 գրամ ընդհանուր քանակով, հայտնում է kp.ua-ն: Տեղի իշխանությունները ենթադրում են, որ թռչունը խնամվում է բանտարկյալների կողմից:

Բանտի տնօրեն Պաբլո Բերտոցին խոստովանել է, որ արդեն տեսել է թմրանյութ տեղափոխող կատուների, բայց աղավնի առաջին անգամ է տեսնում:
Աղավնուն ոստիկանները անվանել են “Narcopaloma” (բառացի` նարկոաղավնի) և ուղարկել գազանանոց:








































