Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակվի: Այս մասին հաղորոդում է Interfax-ը՝ վկայակոչելով լիբանանյան Al-Safir թերթը:
«Մարտերը երկար կշարունակվեն, քանի որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, որը աշխարհի բոլոր ուժերը չեն կարողանում հաղթահարել,- ասել է Ասադը:- Սակայն մեր դրությունը բարելավվել է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակներում»:
Ասադն ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները պատրատ են երկխոսության չզինված ընդդիմության հետ՝ նշելով, որ ընդդիմադիրների շարքերում տարաձայնությունները խոչընդոտ են հանդիսանում բանակցությունների համար:
«Մենք երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվի երկխոսությունից, բայց մենք պետք է իմանանք, ում հետ պիտի խոսենք: Ամեն օր մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը գնալով դառնում է ավելի պառակտված: Թո՛ղ նրանք համաձայնության գան իրենց մեջ, իսկ հետո կտեսնենք»,- ասել է Սիրիայի նախագահը:









































