ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնել է ՌԴ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Աէրոֆլոտ ռուսական միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող օդանավով մեկնել է Մոսկվա: Գագիկ Ծառուկյանի ՌԴ կատարած այցի օրակարգը դեռևս հայտնի չէ:








































