Մարտի 31-ին Amazon ընկերությունը պատմել է իր Dash Buttons-ի «խելացի» կոճակների մասին, հայտնում է vnews.agency-ն:
Դրա իմաստն այն է, որ հնարավոր կլինի միայն մի հպումով պատվիրել անհրաժեշտ ապրանքը:
Այդպիսի կոճակներ կարելի է տեղադրել տանը՝ ցանկացած տեղում, որտեղ հասանելի է Wi-Fi-ը: Բոլոր գործողությունները կկատարվեն սմարթֆոնների և պլանշետների բջջային հավելվածներում, իսկ պատվիրված ապրանքները կբերվեն տուն:









































