Ghall.com.ua-ի փոխանցմամբ` Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքում դժգոհության հերթական ալիքն է բարձրացել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գործողություններից:
Մարգվելաշվիլին ներում է շնորհել (Միխեիլ Սաակաշվիլիի) «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավոր Ակակի Բոբոխիձեի եղբորը` Լևան Բոբոխիձեին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանելով այդ փաստը, հեգնանքով Մարգվելաշվիլուն որակել է «իրական ազգային նախագահ» և չի բացառել, որ շուտով նախագահը ներում կշնորհի նաև ՄԱՇ-ի մնացյալ «բարի անձանց»:
Մարգվելաշվիլիի քայլն ակտիվորեն լուսաբանվել է նաև վրացական ԶԼՄ-ներում: «Վերսիա» թերթի հոդվածում նշված է, որ Մարգվելաշվիլին սկսել է բացահայտ խաղալ ՄԱՇ-ի կողմից: Լևան Բոբոխիձեն պետական միջոցների վատնման համար դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նա բանտում անցկացրել էր 7 ամիս:








































