Թուրքիայի ռազմաօդային ուժերի չորս F16 ինքնաթիռներ Սիրիայի հետ սահմանին հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Հինգշաբթի ԴԱԻՇ-ի 5 գրոհայիններ նռնականետերից ու Կալաշնիկով ինքնաձիգներից կրակ էին բացել սահմանային պարեկի վրա Քիլիս նահանգում, զոհվել էր 1 զինվոր, վիրավորվել 2-ը։
Շաբաթվա սկզբին սահմանային Սուրուչ քաղաքում հզոր պայթյուն էր որոտացել։ Ահաբեկչության զոհ էր դարձել 32 մարդ, ևս մոտ 100-ը վիրավորվել էր։
Անցած գիշեր Անկարայում անցկացվել է ազգային անվտանգության հարցերով արտակարգ հանդիպում՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ։ Հանդիպումը գումարվել էր՝ կապված երկրում իրադրության կտրուկ սրման հետ։








































