MTV հեռուստաալիքը հայտարարել է 2015 թ. MTV Video Awards մրցանակաբաշխության հավակնորդների անունները: Անվանակարգերի թվով առաջատար է դարձել Թեյլոր Սվիֆթը՝ 9 անվանակարգ:
Մրցանակաբաշխության ֆավորիտների մեջ երկրորդը Էդ Շիրանն է՝ 6 անվանակարգ: Սվիֆթը և Շիրանը ներկայացված են մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Տարվա հոլովակ»: Այդ անվանակարգում Շիրանը ներկայացնում է իր Thinking Out Loud տեսահոլովակը, Սվիֆթը Քենդրիք Լամարի հետ՝ Bad Blood-ը, Բեյոնսեն առաջադրված է 7/11 հոլովակով, Մարկ Ռոնսոնը և Բրունո Մարսը՝ Uptown Funk-ով: Լամարն այդ անվանակարգում ներկայացված է նաև որպես առանձին կատարող՝ Alright հոլովակով:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, այն կվարի երգչուհի Մայլի Սայրուսը:








































