S&P-ն բարձրացրել է Հունաստանի վարկանիշը 2 աստիճանով՝ «CCC-»-ից հասցնելով «CCC+»-ի՝ կայուն կանխատեսմամբ։ Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի միջազգային վարկատուները մտադիր են ավարտել նոր ֆինանսական օգնության ծրագրով բանակցությունները մինչև օգոստոսի 6-ը, իսկ նոր ծրագրի շրջանակում առաջին տրանշի հատկացումը ծրագրված է արդեն օգոստոսի 17-ին։
Գործակալության կանխատեսմամբ՝ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը կրճատվել է 50 տոկոսով։








































