Հունաստանի թանգարաններն ու հնագիտական հուշարձանները դրանց աշխատակիցների գործադուլի հետևանքով այսօր փակ կլինեն այցելուների համար: Վերջիններս բողոքում են աշխատատեղերի կրճատման ու մշակույթի նախարարության բարեփոխումների դեմ:
Ինչպես ասվում է հույն հնագետների ասոցիացիայի հայտարարության մեջ, կրճատվում են մշակույթի գլխավոր քարտուղարության կենսական կարևոր վարչությունները, իսկ մյուս բաժինները միավորվում են «անթույլատրելիորեն»:
Երկրի վիճակագրական Elstat ծառայության տվյալներով՝ անցած տարվա 9 ամիսներին հնագիտական հուշարձաններ ու թանգարաններ է այցելել գրեթե 8 մլն մարդ,- հաղորդում է RIA Novosti-ն:








































