Աշխարհում ամենաշատ լսվող երաժշտական ժանրը հիփ-հոփն է: Այս մասին են վկայում աշխարհի ինտերակտիվ երաժշտական քարտեզի տվյալները:
Մասնագետները վերլուծել են ամբողջ աշխարհում ծառայության օգտատերերի երաժշտական նախասիրությունները։ Պարզվել է, որ օգտատերերը ամենից շատ նախընտրում են հիփ-հոփ՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Սակայն լսողների գտնվելու վայրը ազդում է կատարողների ընտրության վրա։ Այս մասին հայտնում է Leta.ru-ն:
Հիփ-հոփը հաճախ են համեմատում ռեփի հետ: Առաջինն այժմ համարվում է երաժշտական ուղղություն, իսկ երկրորդը՝ երաժշտական տեխնիկա: Ռեփը կարող է օգտագործվել տարբեր ոճերում: Բացի դրանից՝ եթե ռեփը միայն երաժշտության հետ է կապված, ապա հիփ-հոփ հասկացությունը տարածվում է մինչև փողոցային սուբմշակույթ, որն իր մեջ ներառում է նաև պար և գրաֆիտի:








































