Ուկրաինացի ցանցահենների «ԿիբերԲերկուտ» խումբը կոտրել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի էլեկտրոնային կրիչը և այնտեղ հայտնաբերել նկարահանման հրապարակում արյունոտ հաշվեհարդարի բեմադրությամբ տեսանյութ: Այս մասին հայտնում է nur.kz-ն:
Տեսանյութում դերասանը ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դահճի հագուստով դանակը սահեցնում է գերու կոկորդով, իսկ «զոհը» տառապանքներ է բեմադրում:
«Մենք՝ «ԿիբերԲերկուտը», մեր տրամադրության տակ ստացել ենք ֆայլ, որի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Թանկագին սենատոր Մակքեյն, Ձեզ խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, հատկապես՝ Ուկրաինայի տարածք այցելելիս Ձեզ հետ չվերցնել գաղտնի փաստաթղթեր»,- ասվում է ցանցահենների կայքում:
Ամեն ինչ տեղի է ունենում ամբողջ նկարահանող խմբի ներկայությամբ: Ահաբակիչը և նրա զոհը կանաչ ֆոնին են, որը հետո հատուկ համակարգչային ծրարգրերով փոխվում է:
Գրհայինն ինչ-որ բան է ասում, ամենայն հավանականությամբ ինչ-որ դաժան ու սպառնալից բան, հետո ձևացնում է, որ կտրում է դժբախտի գլուխը, որը նույնիսկ կապված չէ, նա իբր կապված ձեռքերով է, բայց իրականում ձեռքերը պարզապես մեջքի հետևում է պահել: Գործընթացը բոլորին զվարճալի է թվում, օպերատորները կատակում ու ծիծաղում են:
Հիշեցնենք՝ անցած տարվա օգոստոսից ԴԱԻՇ-ի գրոհայինները մահապատժի տեսանյութեր են հրապարակում: Շատերին տեսանյութերը բեմադրված են թվացել, մասնավորապես՝ նկարահանման և մոնտաժի բարձր որակի պատճառով:








































