Բավարիայի ոստիկանությունը ձերբակալել է արծաթագույն Mercedes-ի վարորդին, որն ավելի վաղ կրակ է բացել անցորդների վրա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենայի վարորդն անցնելիս է եղել Բավարիայի Անսբախ շրջանի արվարձանով և կրակել է պատահական անցորդների վրա: Նախնական տվյալներով՝ 2 մարդ է զոհվել, ևս երկուսին հաջողվել է փրկվել:
Հանցագործի անձն առայժմ հայտնի չէ, նրա արարքի դրդապատճառները՝ նույնպես:









































