ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հեռուստատեսության նկարահանող խմբին կողոպտել են ուղիղ միացման ժամանակ: Լրագրողները նկարահանելիս են եղել ռեպորտաժ սպանության մասին, որը ավելի վաղ տեղի էր ունեցել քաղաքի զբոսաշրջային շրջաններից մեկում: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի կայքը:
KTVU հեռուստաալիքի թիմը պատրաստվել է ուղիղ եթերի սպանության վայրից։ Ստուդիայի հաղորդավարը թղթակցին ներկայացրել է դեպքի վայրը, սակայն կադրում հայտնված թղթակիցը գործընկերոջը ողջունելու փոխարեն՝ ասել է. «Մի վայրկյան սպասեք», և փախել է մի կողմ: Մի քանի վայրկյան անց միացումն անջատվել է:
Ավելի ուշ հեռուստաալիքի կայքը հաղորդել է, որ սև դիմակով տղամարդը, ատրճանակը պահելով օպերատորի վրա, խլել է տեսախցիկն ու շտատիվը: Նա անհետացել է BMW-7 ավտոմեքենայով, որի ղեկին գտնվել է հանցակիցը: Նկարահանող թիմից ոչ ոք չի տուժել:








































