Կաննի կինոփառատոնից հետո, որը տեղի է ունեցել մայիսի կեսին, մեկնարկել է «Կաննի առյուծներ-2015» գովազդի փառատոնը: Այս տարի այդ միջոցառման հյուրը եղել է Քիմ Քարդաշյանը, հայտնում է starslife.ru-ն:
34-ամյա հղի Քիմը լրագրողներին ասել է, որ իր հանգիստը խանգարել է մի հարբած մերկ կին, որն առավոտյան ժամը 4-ին ներխուժել է իր հյուրանոցային համար: «Հարբած մերկ կնոջ պատճառով, որը թակում էր դուռս, ես արթնացա առավոտյան 4-ին: Ես հիմա շատ եմ ուզում քնել, բայց պետք է աշխատել: Սա երկար օր կլինի»,- սոցցանցում գրել է Քիմը:
Քիմը նաև նշել է, որ ոչ ադեկվատ կնոջը տեսանկարահանել է, սակայն այն համացանցում չի հրապարակի: Դրա փոխարեն Քիմը տեսանյութը կօգտագործի անձնական նպատակներով՝ որպես հիշեցում, թե ինչու չպետք է չափից շատ խմել:












































