Դստեր ծննդից հետո Միլա Յովովիչը խուսափում էր հասարակական միջոցառումներից` գերադասելով ժամանակն անցկացնել ընտանիքի հետ: Օրերս պապարացիները դերասանուհուն լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղ նա եկել էր Հռոմում հանգստանալուց հետո ամուսնու՝ ռեժիսոր Պոլ Անդերսենի և դուստրերի հետ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբներին Միլան դուստր է ունեցել` Դաշիել Իդենին: Որոշ ժամանակ անց դերասանուհին երեխայի նկարը տեղադրել է համացանցում, իսկ մայիսի վերջին հայտնի է դարձել, որ փոքրիկին կնքել են Լոս Անջելեսի ռուսական ուղղափառ եկեղեցում:













































