Starsfile.ru-ի փոխանցմամբ՝ Մայլի Սայրուսի համար նշանակություն չունի, թե մարդն ինչ սեռական պատկանելություն ունի, եթե նրա հետ իրեն հարմարավետ ու լավ է զգում: Առնոլդ Շվարցենեգերի որդուց՝ Պատրիկ Շվարցենեգերից բաժանվելուց հետո Մայլիին արդեն նկատել են աղջկա հետ:
Խոսքը Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելի մասին է: Աստղերին մոտ կանգնած մարդիկ հայտնել են, որ աղջիկներն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մտերիմ հարաբերությունների մեջ են: Ընդ որում՝ չնայած նրան, որ Մայլին ու Ստելան պաշտոնական հայտարարություններ չեն արել՝ նրանց ընկերները վստահ են, որ այդ ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սիրավեպ:
Նրանք դա բացատրում են նրանով, որ աղջիկները հաճախ են ձգտում մոտ լինել միմյանց, նրանց դուր է գալիս երկուսով լինելը, նրանք մշտապես բռնում են միմյանց ձեռք և ողջագուրվում են:








































