ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը բարձր որակավորում ունեցող մասնագետների է հավաքագրում քիմիական զենք արտադրելու համար և արդեն քլոր է կիրառում Իրաքում հարձակումների համար։ Նման կարծիք է հայտնել Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոփը՝ փոխանցում է The Australian-ը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին գրոհայիններին հետաքրքրում են Արևմուտքի երկրների մասնագետները։ «Քլորի օգտագործումը, մասնագետների հավաքագրումը վկայում են քիմիական զենքի ստեղծմանն ուղղված ԴԱԻՇ-ի լուրջ ջանքերի մասին»,- հայտարարել է Բիշոփը՝ նշելով, որ այն սկզբում կկիրառվի Իրաքում և Սիրիայում։









































