Քանի որ Արևն առաջիկա օրերին կլինի Երկրի և Մարսի միջև, առաջիկա 2 շաբաթներին անհնար կլինի ռադիոկապն այդ մոլորակի վրա աշխատող սարքերի հետ: Այդպիսի իրավիճակն աստղագիտության մեջ կոչվում է միացում, այն կտևի հուլիսի 7-21-ը, հայտնում է gazeta.ru-ն: NASA-ի մասնագետների խոսքով՝ այդքան ժամանակով կդադարեցվի հրամանների փոխանցումն ու տեղեկության ստացումն ամերիկյան 2 մարսագնացներից և 3 մյուս սարքերից, որոնք մոլորակի ուղեծրի վրա են:
Սա կապված է նրա հետ, որ ընդհատվող կամ խեղաթյուրված հրամանների փոխանցումը կարող է վատ անդրադառնալ սարքերի աշխատանքի վրա: Բայց սա չի նշանակում, որ դրանք 2 շաբաթ չեն աշխատի:








































