Մեծ Բրիտանիայում միջնակարգ դպրոցների տնօրեններին առաջարկվել է գործածության մեջ դնել նոր համակարգչային ծրագիրը, որը թույլ կտա հետևել սովորողների պոտենցիալ ծայրահեղական վարքին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ծրագիրը չաթերի միջոցով և տարբեր սոցցանցերում կհետևի դպրոցականների ներքին նամակագրությանը՝ նախազգուշացում անելով կասկածելի առանցքային բառերի գործածման և ծայրահեղական կայքերի այցելության մասին։
Այս տարվա փետրվարից ահաբեկչության հակազդման բրիտանական օրենքը պետական դպրոցներից պահանջում է միջոցառումներ ընդունել՝ կանխելու մուսուլման դպրոցականների արամատականացումը։








































