Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում Էրեբունի վարչական շրջանի Մանկական այգում կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր: Իրենց երաժշտական ու պարային կատարումներով տոնական տրամադրություն են ապահովել վարչական շրջանի փոքրիկները: Հայտնի ու սիրված հեքիաթի և մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ էլ օրն առավել հագեցած է անցել:
Տոնին մասնակից տասնյակ մանուկներն ու նրանց ծնողները, կիսվելով տպավորություններով, գոհունակությամբ նշել են, որ Երևանում վաղ առավոտից անցկացվող միջոցառումները մայրաքաղաքը վերածել են իսկական մանկական աշխարհի, ուր արված է ամեն ինչ՝ փոքրիկների օրը տոն դարձնելու համար:












































