Բրիտանական BBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան ծրագրում է հրավիրել տարբեր հաղորդավարների հայտնի Top Gear ավտոշոուի ամեն տեսարանի համար, հայտնում է The Telegraph-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ինչպես գրում է պարբերականը, պլանավորվում է ամեն անգամ հրավիրել նոր հյուրի:
Բացի այդ, ըստ պորտալի տվյալների՝ կորպորացիան առաջարկել է նախկին 3 հաղորդավարներից երկուսին՝ Ջեյմս Մեյին ու Ռիչարդ Համոնդին, տարեկան 1 մլն ֆունտ սթեռլինգ, որպեսզի նրանք շարունակեն ընդհատված աշխատանքը:
Մարտին BBC-ն հեռացրել էր շոուի գլխավոր հաղորդավար Ջերեմի Քլարքսոնին սկանդալային վեճի պատճառով:








































