Վեց նավերով լողացող ավելի քան 700 ներգաղթյալ է փրկել Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի ափերի մոտ։
ԵՄ ռազմանավերը հինգշաբթի փրկել են Լիբիայից 741 նեգաղթյալի՝ հայտնել է առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչը France Presse-ին։
Ապրիլին ԵՄ-ն խոստացել է երեք անգամ մեծացնել աղետի ենթարկված նավերից ներգաղթյալների փրկության գործողությունների ֆինանսավորումը։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ վերջին 5 ամիսներին Եվրոպայում ապաստանի որոնումներով Միջերկրականը հատել է 60 հազար մարդ, զոհվել է մոտ 1800 ներգաղթյալ։








































