Թուրքիայի Գյուրսու քաղաքի քաղաքապետ Ջյունեյթ Յըլդըզը մահացել է ծանր վնասվածքներից, որոնք նա ստացել էր անցած շաբաթ իր դեմ կատարված մահափորձի հետևանքով։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Յըլդըզը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անդամ է։ Մայիսի 20-ին նրա կաբինետ էր ներխուժել անվտանգության աշխատակից ներկայացած մի մարդ և ատրճանակից կրակ բացել քաղաքապետի ու նրա թիկնապահի վրա։ Նրանք ծանր վիճակով հոսպիտալացվել էին։
Հարձակում կատարած անձը ավելի ուշ հանձնվել էր ոստիկանությանը։








































