Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ծառայողական մեքենան թիկնապահների ուղեկցող մեքենաների հետ այսօր կայանել է Ազգային ժողովի տարածքում։ Գ.Կոստանյանը երեկվանից և այսօր՝ ամբողջ օրը, խորհրդարանում ներկայացնում էր իր տարեկան հաղորդումը։
Երեկ նա ԱԺ տարածքից դուրս եկավ ոտքով՝ իհարկե, թիկնապահներով շրջապատված։ Այսօր արդեն որոշել է մինչև դարպասներն էլ մեքենայով գնալ։
Գլխավոր դատախազի մեքենաները ամբողջ օրը ԱԺ տարածքում էին:









































