Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությամբ` հնարավոր է, որ 2016-ին Վրաստանի քաղաքացիները ԵՄ-ում ճանապարհորդեն առանց արտոնագրերի, սակայն դա պաշտոնական խոստում չէ: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Ամեն ինչ կախված է փորձերից և ջանքերից: Իհարկե, դա հնարավոր է, սակայն սա պաշտոնական հայտարարություն չէ: Մենք գործընթացի կեսին ենք հասել: Ուկրաինայում և Վրաստանում առաջընթացն իսկապես հուսալի է: Այսօր ես կարող եմ ասել, որ վստահ եմ` ապագա գնահատականը մենք կունենանք ենթադրաբար նոյեմբերին, և եթե առաջընթացը նման կերպ հուսադրող լինի, ինչպես այժմ, կարծում եմ` 2016-ին դա լիովին հնարավոր է»,- ասել է Տուսկը: