Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Աթենքի Սինտագմա հրապարակում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Այսօր՝ մայիսի 19-ին, մենք հիշում ենք 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական և ամոթալի էջերից մեկը եղել է Թուրքիայի կողմից քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը:

Այսօր միաբանվելով հին Էլլադայի ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող Աթենքի սրտում՝ ի լուր ողջ աշխարհի հայտարարում ենք մեր հավատարմությունը ցեղասպանության միջազգային դատապարտմանը և ընդդեմ թուրքական ժխտողականությանը:

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից: Պատահական չէ, որ 1915 թվականի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան լկտիաբար հայտարարեց, որ հույների խնդիրը կլուծի նույն կերպ, ինչպես լուծեց հայերինը:

Նույն այդ օրերին Զմյուռնիայում բարձրացավ հույն ժողովրդի բնաջնջման առաջին ալիքը: 1919 թվականի մայիսի 19-ին Քեմալ Աթաթուրքը Սամսունում սկիզբ դրեց Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության երկրորդ ալիքին:
Նրա հրամանով այրվեցին Զմյուռնիայի հունական և հայկական թաղամասերը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր հույներ և հայեր: Պատահական չէ, որ Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի աղետի մասին նշել է՝ Քեմալն այն մոխրի վերածեց՝ բնաջնջելով ողջ քրիստոնյա բնակչությանը: Քեմալն իր հերթին լկտիաբար հայտարարեց, որ այլևս Թուրքիան ազատվել է օտարներից և պատկանում է միայն թուրքերին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն ու պահանջատիրությունն է: Մենք հիշում ենք Ցեղասպանության անմեղ զոհերին, բայց նաև պետք է պահանջենք ցեղասպանությունների և մասնավորապես Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչումը: Միայն դատապարտելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները՝ մենք կարող ենք փակել բոլոր դռները նոր ցեղասպանությունների առջև: Այսօր՝ մայիսի 19-ին՝ Օսմանյան Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը, մենք մեր վճռական «ոչ»-ն ենք ասում թուրքական ժխտողականությանն ու ցեղասպանությանը, և մեր վճռական «այո»-ն՝ ցեղասպանություն երևույթի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում