Իռլանդական U2 խմբի կիթառահար Դևիդ Էվանսը, ով հայտնի է որպես Էջ, Վանկուվերում համերգի ժամանակ ընկել է բեմից: Այս մասին գրում է The Guardian-ը:
Միջադեպը տեղի է ունեցել I Still Haven’t Found What I’m Looking For երգի կատարման ժամանակ: Կիթառ նվագելով 53-ամյա Էջն ընկել է բեմից: Անվտանգության ծառայության աշխատակիցները նրան օգնել են բարձրանալ, և նա շարունակել է ելույթը:
Ավելի ուշ, Էջի Instagram-ի էջում հայտնվել է ընկնելու ժամանակ վնասված ձեռքի լուսանկարը և մեկնաբանությունն այն մասին, որ նրա հետ ամեն ինչ լավ է:









































