Սաուդյան Արաբիան ընդլայնում է նավթի արտադրությունը` հաջողությամբ դուրս մղելով ամերիկյան թերթաքարե նավթը շուկայում առաջատարի դիրքերից: Ապրիլին թագավորությանը հաջողվել է ընդլայնել արդյունաբերման ծավալները մինչև 10.3 տոկոս, ինչը պատմական ռեկորդ է դարձել: Այս մասին գրում է The Financial Times-ը:
«Անկասկած, նավթի գների անկումը վերջին մի քանի ամիսների ընթացքում ներդրողներին զերծ է պահել նավթի արդյունահանման թանկարժեք նախագծերում ներդրումներից` ներառյալ ամերիկյան թերթաքարե նավթի արդյունահանումը, ստորջրյա արդյունահանումը և չմշակված նավթի արդյունահանումը»,-գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի`թագավորությունը մտադիր է նորից դառնալ հում նավթի ամենախոշոր արտահանողն աշխարհում:
FT-ի զրուցակիցը հույս է հայտնել, որ թագավորությունը կկարողանա համաշխարհային շուկաներում պահել առաջատարի դերը`նույնիսկ անկախ էներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների աճին և ՕՊԵԿ-ում ներառվող արտադրողների կողմից մրցակցության խստացմանը:
«Սաուդյան Արաբիան մտադիր է երկարաձգել նավթի դարաշրջանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի նավթը մնա էներգիայի հիմնական աղբյուր, և մենք ցանկանում ենք մնալ այդ էներգիայի հիմնական արտադրողը»,-հստակեցրել է պարբերականի զրուցակիցը:









































