ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանագիր է ստորագրել:
Ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մերուժան Հակոբյանը, իսկ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գագիկ Մինասյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ:








































