Գերմանիայից, ԱՄՆ-ից և Բրազիլիայից 4 լրագրողներ, ովքեր փորձել են ապօրինաբար հատել Թուրքիայի սահմանը Սիրիայից, ձերբակալվել են Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ լրագրողներից մեկն արդեն արտաքսվել է, մյուս երեքը սպասում են արտաքսմանը:
Գերմանացի լրագրող Արնդ Քրիստոֆ Ռոյթերը հայտնաբերվել է երեքշաբթի օրը բեռնատարի թափքում: Չորեքշաբփի օրը նա Գերմանիա է արտաքսվել:
Երեքշաբթի օրը Սիրիայի հետ սահմանին ձերբակալվել են բրազիլացի և գերմանացի լրագրողներ Գաբրիել Չայիմը և Ռոբին Հիրշը: Ամերիկացի լրագրող Էվա Էլիզաբեթը ձերբակալվել է ապրիլի 25-ին:








































