Հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկյան սնունդը կարող է առաջացնել աղիքային քաղցկեղ: Հետազոտության մասին հրապարակվել է գիտական Nature Communications ամսագրում՝ հայտնում է The Independent-ը:
Բացառիկ փորձին մասնակցել են Փենսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքի 20 բնակիչներ: Հետազոտությանը մասնակցել են նաև կամավորներ աֆրիկյան Կվազուլու նահանգից, որոնք ապրում են գյուղական բնակավայրում:
Հարկ է նշել, որ բոլոր մասնակիցները իրենց սննդից բացառել են միսը, իսկ Միացյալ Նահանգների բնակիչները կերել են Հարավային Աֆրիկայի գյուղական բնակիչների սնունդ և հակառակը:
Պարզվել է, որ աֆրիկացիների աղիքային միկրոֆլորան մեծապես փոխվել է, իսկ ահա ամերիկացիների մոտ, որոնք կերել են այնպիսի սնունդ, ինչպիսիք են լոլիկը, բամիան և այլն, զգալիորեն նվազել է ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպես նաև քրոնիկական բորբոքումները:
Որոշ գիտնականներ կարծում են, որ հետազոտությունը պետք է շարունակել, քանի որ մեկ փորձը բավարար չէ եզրակացության հանգելու համար:








































