Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին ժամը 8-ից սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայները լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ շատ լավ է, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում, սակայն նա նկատեց, որ ընտրություններից կախված չէ ԼՂՀ միջազգային ճանաչումը:
«Լեռնային Ղարաբաղը միայնակ ճանաչման չի կարող հասնել, պետք է բազմաթիվ բանակցություններ կատարվեն այլ երկրների հետ, նամանավանդ, հարևան երկրների: Իհարկե, դժվար է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա:
Ալբերտ Վայները հայտնեց, որ մայիսի 20-ից Գերմանիայում կազմավորվելու է հայ-գերմանական ֆորում, որի ընթացքում քննարկվելու են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը և խորհրդարանական ընտրությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































