ԱՄՆ-ում ճարպակալումը լուրջ խնդիր է դառնում, այնքան լուրջ, որ արդեն սպառնում է ազգային անվտանգությանը: Ամերիկյան զինված ուժերի երեք գեներալներ զեկույց են կազմել, որը նվիրված է այդ խնդրին: Այն հրապարակվել է Mission: Readiness կայքում:
Դրանում բարձրաստիճան սպաները հայտնում են իրենց կարծիքը: Համաձայն նրանց տվյալների՝ յուրաքանչյուր երրորդ ամերիկացին անպիտան է ծառայության համար ճարպակալման պատճառով: Յուրաքանչյուր 10-րդը տառապում է ասթմայից: 40%-ը թույլ ոսկորներ ունի, ինչը թույլ չի տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ: Իսկ երեխաների շարքերում մեծանում է թոքային հիվանդություններով տառապող երեխաների թիվը:
Այդ ամենը հարցականի տակ է դնում բանակի համալրման կարողունակությունը: Մինեսոթ նահանգում դեռահասների 69%-ը ուղղակի անպիտան է բանակային ծառայության համար ավելորդ քաշի պատճառով: Ըստ զեկույցի հեղինակների՝ պատճառը արագ սննդի օգտագործումն ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունն է:








































