Comedy Club-ի ռեզիդենտ Սեմյոն Սլեպակովի նոր երգը մեկ օրվա ընթացքում ավելի քան 300 հազար դիտում է հավաքել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Երգ`նավթի մասին»-ում նա տրակտորի գործարանի բանվորի անունից դիմում է նրանց, ովքեր «մեծ նավթային նավի ղեկին են»: Բանվորը չի հասկանում`ինչու են փողերը սկսել «հալվել» նախկինից երկու անգամ ավել, իսկ խանութներում գները բարձրանում են:
Հերոսը չի հավատում իշխանությունների խոստումներին, թե նավթը նորից կթանկանա, և կյանքն ավելի թեթև կդառնա:









































