Հնէաբանները սառած խեժի կտորի մեջ 100 մլն տարեկան գիշատիչ ուտիճ են հայտնաբերել՝ նման հարցուկի, որն ապրել է դինոզավրերի ժամանակներում և գիշերներն է որս արել: Այս մասին հաղորդվում է Geologica Carpathica ամսագրում:
Հոդվածում ասվում է, որ միջատը գիտության համար նոր, բայց ներկայումս անհետացած գիշատիչ ուտիճների ընտանիքի ներկայացուցիչ է:
Գիտնականները գտածոն հայտնաբերել են սաթի կտորի մեջ՝ Մյանմայի հանքավայրերից մեկում, և տեսակն անվանել են Manipulator modificaputis:
Ուտիճն ունեցել է երկար պարանոց, որը գլխին հնարավորություն է տվել ազատորեն շարժվել բոլոր կողմերով: M. modificaputis-ը նաև ունեցել է երկար թաթեր, այսինքն՝ ըստ ամենայնի, նա ակտիվորեն հետապնդել է որսին:









































