Հավայան կղզիներում՝ Մաուի կղզու առափնյա շրջանում, շնաձուկը հարձակվել է կնոջ վրա: Արդյունքում 65-ամյա Մարգարեթ Քրուսը մահացել է: Այս մասին գրում է Reuters-ը:
Նրա եղբոր խոսքերով՝ Քրուսն ամեն օր լողում էր օվկիանոսում: Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, ափից 200 մետր հեռավորության վրա նկատել են կնոջը, ով լողում էր՝ դեմքը ջրի մեջ: Նա կյանքի նշաններ ցույց չի տվել:
Ոստիկանությունում նշել են, որ իրանի վերին հատվածում ստացած վնասվածքները վկայում են շնաձկան հարձակման մասին: Սակայն մահվան հստակ պատճառը պարզ կլինի դիահերձումից հետո:









































