Սան Դիեգոյում ծովառյուծը ձկնորսի ձեռքից խլել է հսկայական ձուկը, երբ նա լուսանկարվում էր: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Մի քանի հարյուր ֆունտ կշռող կենդանուն հաջողվել է 62-ամյա ձկնորսին քարշ տալ ջրի տակ՝ մեկուկես մետր խորությամբ:
«15 վայրկյան անց ես մտածում էի, որ կմեռնեմ: Ես շարունակում էի պայքարել, բայց արդեն պատկերացնում էի, որ հենց այդպես ես կմեռնեմ: Սա ինձ համար անհավանական էր»,- ասել է ձկնորսը:
Միջադեպից հետո տղամարդը 3 շաբաթ հիվանդանոցում է անցկացրել, քանի որ ծովառյուծը հասցրել էր կծել նրա ոտքը:








































